Առաքում և վճարում

Ընդհանուր տեղեկություններ

LifeShop.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած արտադրանքը, նշում հասցեն՝ ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը, օրը և ժամը, հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը։ Պատվերը գրանցելուց հետո մեր օպերատորները կզանգահարեն Ձեզ՝ այն ամրագրելու համար։

Ցանկության դեպքում՝ պատվերները կարող եք ձևակերպել հեռախոսազանգով։

Առաքման պայմանները

Առաքումը՝ միայն Երևանում և անվճար։ Ձեր ցանկությամբ գնված արտադրանքները Ձեզ կհանձնվեն Ձեր կողմից նշված ցանկացած վայրում և ժամին։

Վճարման եղանակը

Դուք Ձեր պատվիրած արտադրանքի դիմաց վճարում եք պատվերը ստանալիս՝ կանխիկ։ Առաքիչը տրամադրում է ՀԴՄ կտրոն։ Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումներ չեն ընդունվում, քանի որ դա հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Կախված Ձեր բնակավայրից՝ մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունը՝ փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում, այնուհետև ստանալ գումարը։ Կայքում ներկայացված արտադրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը։

Հարգելի հաճախորդ

LifeShop.am-ը երաշխավորում է Ձեր կողմից տրամադրված ցանկացած տվյալի, ինչպես նաև արտադրանքի ձեռքբերման գաղտնիությունը։

Ցանկանում ենք Ձեզ հաճելի գնումներ և քաջառողջություն։

Դուք արդեն դիտել եք
Ֆիլտր
Գտնվել է 5 
Հեռացնե՞լ ցանկը
Նախազգուշացում
Ընտրանու ցանկում ավելացնելու համար ձեզ հարկավոր է